Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին իր ամանորյա արձակուրդներն անցկացրել է Մալդիվներում։ Այս մասին, հնարավոր է, ոչ ոք չիմանար, եթե ինքը՝ Կանդելակին, այդ լուսանկարները չտեղադրեր ինտերնետում։

Թինան հանգստի համար ընտրել է փոքրիկ բունգալո, որը տեղակայված է եղել հետաքրքրասեր աչքերից թաքնված մի վայրում։ Ինտիմ մթնոլորտը թույլ է տվել, որ հեռուստահաղորդավարուհին հանգիստ լողա եւ մերկ արեւայրուք ընդունի։ Կանդելակին լուսանկարվել է լազուր ափերին եւ փիրուզե ալիքների ֆոնին, իսկ հետո՝ բալետի պարուհի Վոլոչկովայի նման որոշել է իր լուսանկարները տեղադրել ինտերնետում։ Սակայն, ի տարբերություն պարուհու, նա լուսանկարներում մերկ չէ, իսկ կադրերն ավելի համեստ են, գրում է Talks.su-ն։