ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչեւը դառնում է 80 տարեկան: Նրա պատվին համերգը կայանալու է թագավորական Ալբերտ-Հոլլում մարտի 30-ին:
Քաղաքական գործչին շնորհավորելու են առաջին մեծության աստղեր: Այսպես, ելույթ են ունենալու Բրայան Ֆերրին, Քեթրին Ջենքինսը, Լարա Ֆաբիանը, Դմիտրի Խվորոստովսկին, Մել Սին, Scorpions խումբը, Անդրեյ Մակարեւիչը, Իգոր Կրուտոյը ու «Տուրեցկու երգչախումբը»: Համերգի վարողը լինելու է Շերոն Սթոունը:
Երեկույթին կարող են մանսակցել միայն հարուստ մարդիկ: Տոմսերի գինն սկսվում է 35 հազար ֆունտից: Իսկ 33 VIP-հաճախորդների տոմսերի արժեքը լինելու է 100 հազար ֆունտ, ընդ որում, դրանք, բացի մեկից, որ խաղարկվելու է, արդեն գնվել են: Ծրագրվում է մոտ 5 մլն ֆունտ հավաքել, որն օգտագործվելու է բաեգործական նպատակներով:





























