Fiat Chrуsler  ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 4.8 միլիոն մեքենաները, քանի որ դրանցից որոշներում հնարավոր չէ  անջատել Cruise control-ը, հաղորդում է  USA.one-ն:

Cruise control-ը-ը սարք է, որը ապահովում է մեքենայի կայուն արագությունը:

Ընկերությունը մեքենաների սեփականատերերին խնդրում է չօգտագործել Cruise control-ը, մինչեւ նրանք ծրագրային ապահովման միջոցով չուղղեն մեքենայում առկա սխալը: Fiat Chrуsler-ում ասում են՝  միջադեպը կարող է տեղի ունենալ, եթե Cruise control-ը արագանում է, եւ այդ պահին լարում կարճ միացում է տեղի ունենում: