Nissan-ը ներկայացրել է Հարավարեւելյան Ասիայի շուկայի համար ստեղծված Terra ամենագնացի տարբերակը: Ի տարբերություն Չինաստանի համար նախատեսված մեքենայի, մոդելը հագեցած է դիզելային շարժիչով եւ ունի երրորդ շարքի նստատեղեր, հայտնում է Motor-ը:
Ամենագնաց Nissan Terra-ն կառուցվել է Navara պիկապի պլատֆորմի վրա: Նորույթի երկարությունը 4885 մմ է, լայնությունը` 1865 մմ, բարձրությունը` 1835 մմ: Այսպիսով, Terra-ի «ասիական» տարբերակը երեք միլիմետրով երկար է եւ 15 միլիմետրով ավելի լայն, քան չինական շուկայի համար ստեղծված տարբերակը:






























