ՀՀ  ոստիկնաապետ Վալերի Օսիպյանն անհավատալի է համարում, որ ոստիկանությունում, մասնավորապես ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումում, կաշառքով են աշխատանքի ընդունվում: NEWS.am-ի հետ զրույցում Օսիպյանը  վրդովված հակադարձել է, թե նման բան չի կարող լինել ոչ միայն ՃՈ ստորաբաժանումում, այլ առհասարակ ոստիկանության համակարգում:

«Վայ էս ինչ եք ասում, բացառվում է, ես չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում, նման բան չի կարող լինել: Ես չգիտեմ՝ ոնց է եղել,  բայց հիմա չի կարող լինել  ոչ միայն  ճանապարհային ոստիկանությունում,  այլ ամբողջ համակարգում նման բան: Անկեղծ ասած, իմ տրամաբանությունից դուրս է դա, անհասկանալի է»,-ասաց  Օսիպյանը:

Վերջինս  շեշտեց, որ ոստիկանության համակարգում եւս  ստուգումներ են սկսվել կոռուպցիոն մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ: Նա չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում էլ կլինեն բացահայտումներ:

Ինչ վերաբերում է ոստիկանության եւ կրիմինալի սերտաճմանը, Օսիպյանը վստահեցրեց, որ նման երեւույթները բացառվելու են: