«Ֆիլիպ Կիրկորով Փրոդաքշըն» ընկերությունը դիմել է Մոսկվայի փաստաբանական պալատ՝ երգչի նախկին փաստաբան Ալեքսանդր Պրիվալովի կողմից ռեժիսոր Մարինա Յաբլոկովայի հետ հաշտեցման համաձայնագիրը հրապարակելու համար՝ այն համարելով էթիկայի սահմաններից դուրս:

Ինչպես «ՌԻԱ Նովոստին» հաղորդել է Պրիվալովը, Կիրկորովի ընկերությունը միջնորդել է իր դեմ կարգապահական վարույթ հարուցել:

Ինքը՝ Պրիվալովը հերքում է Կիրկորովի հետ համաձայնության խախտման փաստը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Ոսկե գրամոֆոնի» փորձերի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը ծեծի էր ենթարկել ռեժիսոր Մարիան Յաբլոկովային: Ականատեսների վկայությամբ, Յաբլոկովան Կիրկորովին «պահպանակ» էր անվանել: Դեպքից հետո Կիրկորովը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Յաբլոկովայից, ապա հաշտեցման համաձայնագիր կնքել: