Skoda-ի բրիտանական գրասենյակը ներկայացրել է Superb ունիվերսալի զրահապատ տարբերակը: Ավտոմեքենան պաշտպանում  է խոշոր տրամաչափի փամփուշտներով ավտոմատ զենքերի կրակոցներից եւ նռնակների պայթյուններից, եւ ավելի թանկ արժե, քան Audi S8-ը` 118 688 ֆունտ սթերլինգ, հաղորդում է Motor-ը:

Սովորական Superb-ից, զրահապատ տարբերակը տարբերվում է փամփուշտների կրակոցներից պաշտպանված ապակիներով, թափքի վահանակներով,  արգելակներով:

 Հատուկ անվադողերը եւ սկավառակները թույլ են տալիս մեքենային ամբողջովին իջեցված անիվներով ընթանալ: