Չինական Huansu Auto ընկերությունը, որը պատկանում է BAIC կոնցեռնին, պատրաստվում է նոր քրոսովեր թողարկել: Ավտոմեքենայի առաջին նկարները տեղադրել է CarsNewsChina հրատարակությունը: Դատելով դրանցից՝ մոդելը կլինի Lamborghini Urus քրոսովերի կրկնօրինակը, հաղորդում է Autonews-ը:
Չինական նորույթը օրիգինալից տարբերվելու է մի փոքր փոփոխված ճակատային մասով եւ լուսարձակներով: Ավտոմեքենան հաճախորդներին կառաջարկվի հինգ եւ յոթ նստատեղ ունեցող սրահով: Նորույթը կունենա150 ձիաուժով 1.5 լիտր բենզինային շարժիչ: Սպասվում է, որ մեքենայի գինը կսկսվի 100 հազար յուանից (ավելի քան 975 հազար ռուբլի):





























