Porsche-ն կասեցրել է իր նոր ավտոմեքենաների վաճառքը Եվրոպական միության երկրներում, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը: Ավտոարտադրողի որոշումը պարբերականը բացատրում է 2018 թվականի սեպտեմբերից Եվրամիությունում ավտոմեքենաներից վնասակար նյութերի արտանետումների վերաբերյալ նախատեսված նոր չափանիշներով, որոնց համապատասխանելուն ընկերությունը պատրաստ չէր:

Գերմանական Porsche-ի կայքում տեղադրված կոնֆիգուրատորում նոր մեքենան ընտրելու ժամանակ նախազգուշացում է տրվում, որ սեփական նախասիրություններով (սրահի, նստատեղերի երեսպատում եւ տարեր այլ հատկանիշներ) ավտոմեքենայի ընտրությունը հնարավոր չէ՝ մեքենայի բնութագրիչների փոփոխման հետ կապված: Նրանք, ովքեր, այնուամենայնիվ, ցանկանում են ընտրել օպցիաները, խորհուրդ է տրվում սպասել մինչեւ 2019 թվականը: Իսկ նրանք, ովքեր համաձայն են ձեռք բերել պատրաստի կամ օգտագործված մեքենաներ, խորհուրդ են տրվում դիմել Porsche-ի կենտրոններ: