Jeep ընկերությունը առաջիկա 5 տարվա զարգացման ռազմավարական ծրագիր է ներկայացրել: Ըստ փաստաթղթի, ամեն տարի ընկերությունը երկու նոր արտադրանք կթողարկի. 2020-ին ընկերության մոդելային շարքում 10 հիբրիդ եւ 4 էլեկտրական մեքենան կլինի: Ամենագնացների դիզելային տարբերակները աստիճանաբար կանհետանան շարքից, գրում է Motor-ը:
Jeep-ը մտադիր է թարմացնել ներկայիս շարքը, բայց նաեւ իր համար նոր սեգմենտներում մոդելներ ներկայացնել: Այսպիսով, ամերիկյան արտադրողը կոմպակտ քրոսովեր կներկայացնի, որը չափերով փոքր կլինի Renegade-ից: Բացի այդ ապրանքանիշը կվերականգնի Wagoneer/Grand Wagoneer մոդելը:
Նոր շարքում նախատեսվում է նոր սերնդի Renegade-ը, թարմացված Compass-ը, նոր Cherokee-ն, ինչպես նաեւ պիկապի եւ Grand Cherokee-ի երկու նոր տարբերակ: Բոլոր մոդելները հիբրիդային շարժիչով կներկայացվեն, իսկ Wrangler, Renegade եւ Cherokee՝ էլեկտրական:





























