Հայտնվել են նոր սերնդի BMW X5 ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարները: Մոդելի պրեմիերան պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակներում, փոխանցում է Motor-ը:
«ԻքսՀինգերորդը» պատրաստվել է մոդուլային CLAR-ի հարթակի վրա, որը հիմա արդեն կարելի է տեսնել վերջին սերնդի «յոթյակի» վրա: Ամենագնացն ավելի թեթեւ կդառնա բարձր դիմացկունության պողպատի օգտագործման եւ կոմպոզիտային նյութերի հաշվին, ինչպես նաեւ նոր ղեկային կառավարում եւ ադապտիվ օդամղիչ կախոց կստանա:
Սպասվում է, որ BMW X5-ի շարժիչների գամայի մեջ կմտնեն բենզինային եւ դիզելային «տուրբոքառյակները»՝ 2 լիտր ծավալով, որոնք կունենան համապատասխանաբար՝ 252 եւ 231 ձիաուժ հզորություն, եւ երեքլիտրանոց «վեցյակներ»՝ 265-ից մինչեւ 340 ձիաուժ հզորությամբ: Թոփային տարբերակ կդառնա ութգլանանի երկտուրբո շարժիչը՝ 4,4 լիտր ծավալով, 462 ձիաուժ հզորությամբ:
Ենթադրվում է նաեւ հիբրիդային մոդիֆիկացիայի հայտնվելը՝ 390 ձիաուժ հզորությամբ: Այն կպատրաստվի երկլիտրամոց բենզինային շարժիչի հիմքով եւ հավանաբար, կունենա կենցաղային էլեկտրացանցից լիցքավորվող մարտկոցներով տարբերակ:






























