Tesla ընկերությունը ցուցադրել է նոր մոդելի հերթական հոլովակը: Նոր մոդելը կոչվելու է Model Y: Տեսանյութը ցուցադրվել է ամերիկյան արտադրողի բաժնետերերի տարեկան ժողովում, հաղորդում է Motor-ը:

Նորույթը կոմպակտ էլեկտրական քրոսովեր կլինի: Այս մեքենայի մասին տեղեկատվությունը դեռ շատ քիչ է: Ենթադրվում է, որ նա կստանա «բյուջետային» էլեկտրական Model 3-ի շասսին եւ վերեւ բարձրացող դռները, որոնք օգտագործվում են նաեւ Model X-ում: