Bonhams աճուրդում վաճառվել է 1987 թվականի իտալական De Tomaso Pantera սպորտային մեքենան: Չնայած շարժիչի եւ փոխանցման տուփի բացակայության, մեքենան գնել են 226 հազար դոլարով: Ընդ որում ամբողջովին նոր վիճակում գտնվող նման մեքենաները կարելի է ձեռք բերել 80-160 հազար դոլարով, հաղորդում է Motor-ը:

Ավտոմեքենան պատկանում էր Քերոլ Շելբիին: 2012-ին լեգենդար ամերիկացի ավտոարշավորդը եւ կոնստրուկտորը, որը հայտնի էր Shelby Cobra սպորտային մեքենայով, մահացավ: Այս աճուրդում վաճառվում էր նրա ավտոմեքենաների անձնական հավաքածուն: