Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան հայտարարել է, թե տղան, ում համարում են իր որդին, իրականում իր զարմիկ Արսենին է:
Այդ մասին նա հայտարարել է Vogue ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է New York Post-ը: Պարբերականի աղբյուրն ասել է, թե «ռուսական վերնախավը կարծում է, որ Vogue-ի հարցազրույցն արվել է՝ շշուկները ցրելու համար», որոնք պետք չեն Պուտինին, ով մտադիր է «2012-ից հետո վերադառնալ նախագահի պաշտոնին»:
Ինչպես գրում է GZT.ru-ն, New York Post-ի փոխանցմամբ, Կաբաեւան իրականում այլ որդի է ունեցել Դմիտրի անունով, եւ նա Վլադիմիր Պուտինի որդին է:





























