Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը խոստացել է նոր սերնդի Roadster սպորտկարն ավելի արագ դարձնել։ Նրա խոսքով, մոդելում կհայտնվի SpaceX սպորտային փաթեթ, որը լավացնում է ապագա մեքենայի բնութագրիչները, փոխանցում է Motor–ը։
«Այն, ինչ նախկինում ներկայացրել ենք, եղել է միայն բազային վերափոխված Roadster։ Մենք մեքենայի համար պատրաստում ենք տարբերակների հավաքածու SpaceX անվանմամբ։ Դա ուղղակի խենթություն կլինի»,–հայտնել է Մասկը։ Թոփ մենեջերի խոսքով, մոդելի հիմնական նպատակը բենզինով աշխատող սպորտային մեքենաներին բոլոր բնութագրիչներով գերազանցելն է։
Նոր Tesla Roadster–ը ցուցադրվել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Ավտոմեքենան երեք էլեկտրաշարժիչ է ստացել, ինչպես նաեւ 250 կՎ/ժ ծավալով լիցքավրիչ։






























