Porsche ընկերությունը ներկայացրել է 911 Speedster անվանումով մեքենա, որն ունի թեթեւ կառուցվածք եւ 500 ձիաուժով շարժիչ: Նորույթը թողարկվել է 70-ամյակի պատվին, երբ գերմանական բրենդը սկսել էր սպորտային մեքենաներ արտադրել, հայտնում է Autonews.ru- ն:

Նախատիպը կառուցված է 911 GT3 սուպերքարի շասսիի հիման վրա: Այն հագեցած է չորս լիտրանոց վեց մխոցանի շարժիչով, որը զարգացնում է ավելի քան 500 ձիաուժ հզորություն եւ կարող է րոպեում 9000 շրջապտույտ կատարել: Մեքենան աշխատում է 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ: