Մյունխենի դատախազությունը մեդադրանք է առաջադրել Audi AG ընկերության վարչության նախագահ Ռուպերտ Շտադլերի դեմ՝ այսպես կոչված «դիզելային սկանդալի» հետ կապված խարդախության եւ փաստաթղթերի կեղծման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայտարարության համաձայն՝ դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նաեւ վարչության եւես մեկ անդամի դեմ, որի անունը չի բացահայտվում:

«Նրանք մեղադրվում են խարդախության եւ փաստաթղթերի կեղծման համար: Դա կապված է արտանետումների տվյալները մանիպուլացնող ծրագրային ապահովմամբ դիզելային ավտոմեքենաների՝ եվրոպական շուկայում իրացման հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Մեղադրյալների տներն արդեն խուզարկվել են ապացույցներ գտնելու նպատակով: Այդպես «դիզելային սկանդալի» հետ կապված մեղադրյալների թիվը հասել է  20 մարդու: