Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով մի ամբողջ շարք կարեւոր առաջարկություններ են արվում։

Մասնավորապես առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որ առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Փաթեթով նաեւ իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից, եթե կլինեն սահմանից 1 կմ հեռավորության վրա։

Առաջարկվել էր նաեւ որոշ ապրանքներ հանել դրոշմավորումից։