Porsche-ն այլեւս չի թաքցնում նոր Macan-ի արտաքին տեսքը, գրում է Carweek պորտալը: Ակնկալվում է, որ գերմանական նորույթի առավելագույն հզորությունը կլինի 434 ձիաուժի սահմաններում: Լուրերի համաձայն, քրոսովերի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում:

Վառ կանաչ Macan-ը վերջերս նկատվել էր ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Առաջին հայացքից կարող է թվալ, որ լուսանկարներում կոպմպակտ քրոսովերի ներկայիս տարբերակն է, բայց դա այդպես չէ: Ավելի ուշադիր նայելու դեպքում, կնկատեք, որ դա Porsche Macan-ի վերափոխված տարբերակն է:

Մի փոքր փոփոխություն է կատարվել առեջի լուսարձակների եւ հետեւի լույսերի հետ: