Land Rover ընկերությունը ներկայացրել է յոթ տեղանոց Discovery ամենագնացի նորացված տարբերակը: Ավտոմեքենան ստացել է V6 3.0 լիտր ծավալով նոր դիզելային շարժիչ, հայտնում է Autonews.ru-ն:

Շարժիչի հզորությունը 306 ձիաուժ է եւ 700 Հմ: Այս շարժիչով Discovery-ն 7.5 վայրկյանում մինչեւ 100 կմ /ժ արագություն է զարգացնում: Բացի այդ, նոր շարժիչը թույլ է տալիս մինչեւ 3,5 տոննա քաշով  բեռ տեղափոխել:

Discovery-ի ներկա սերունդը ներկայացվել էր Փարիզի ավտոսրահում 2016 թվականի սեպտեմբերին: Ավտոմեքենան, որը կառուցված է նույն ալյումինե հարթակում, ինչ  Range Rover-ը, ստացել է այլ արտաքին տեսք, նոր շարժիչներ եւ հնարավորություններ: Discovery-ի կառուցման ընթացքում ալյումինի լայնածավալ օգտագործման շնորհիվ այն 480 կիլոգրամով ավելի թեթեւ է, քան նախորդը: