Բրիտանական Հուդվուդի  արագության փառատոնում, որը կանցկացվի հուլիսի կեսին, Bonhams աճուրդի տունը վաճառքի կհանի Bugatti Veyron Super Sport վերջին սերիական մեքենան: Ավտոմեքենան նախատեսվում է 1.7-1.8 մլն ֆունտով վաճառել, հաղորդում է Motor-ը:

Սուպերքարը ներկվել է անփայլ սեւ գույն, իսկ սրահը պատրաստված է կարմիր կաշվից:

Մեքենան մեկ սեփականատեր է ունեցել, որը այն վարել է Բրիտանիայում: Մեքենան թողարկվել է ընդամենը 30 օրինակով եւ աճուրդում կներկայացվի վերջինը:

Մեքենան հագեցած է 8 լիտր ծավալով W16 չորս մխոցանի շարժիչով, որը զարգացնում է 1200 ձիաուժ: 2010-ին Super Sport տարբերակը արագության ռեկորդ է սահմանել՝ 431կմ/ժ: