Գերմանական իշխանությունները Audi եւ Airbus եվրոպական ավիաշինարարարական ընկերության հետ համաձայնագիր են ստորագրել Ինգոլշտադտում եւ դրա մերձակայքում օդային տաքսիների փորձարկումներ իրականացնելու մասին:

Նախագիծը ներկայացվել էր անցյալ ամռանը եւ կոչվում էր Pop.Up, հաղորդում է N+1-ը:

Գերմանիայի տրանսպորտի եւ թվային ենթակառուցվածքների նախարար Անդրեաս Շոյերի խոսքով `օդային տաքսիները դադարել են լինել հայեցակարգ եւ «դարձել են շարժունակության նոր հարթություն»: Դա հնարավոր է դարձել օդային տաքսիների բազմաթիվ նախագծերի առաջացման շնորհիվ, որոնք իրականացվում են ինչպես խոշոր միջազգային կորպորացիաների, այնպես էլ փոքր ստարտափերի կողմից:

Անցյալ տարի Airbus-ի ներկայացրած Pop.Up նախագիծը ենթադրում է ունիվերսալ ուղեւորատար կապսուլաների ստեղծում, որոնք միմյանց կապվելու են ցամաքային եւ օդային պլատֆորմներով: Դրանք կկարողանան տեղաշարժվել նաեւ Hyperloop վակուումային խողովակներով եւ երկաթգծերով: