Bentley Bentayga ամենագնացի ընատնիքը հաջորդ տարի կհամալրվի կուպեանման Sport տարբերակով, հաղորդում է Auto Bild-ը:

Նորույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն դեռ չկա: 2016-ին ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը հաստատել էր ամենագնացի «լիցքավորված» Speed տարբերակի թողարկումը, որը կունենա W12 շարժիչ, բայց ավելի հզոր եւ արագ կլինի, քան ստանդարտ մեքենան:

Այժմ Bentley Bentayga-ն հասանելի է վեց լիտր ծավալով W12 (608 եւ 900 Հմ), չորս լիտրանոց V8երկտուրբո (550 եւ 770 Հմ) շարժիչով, 4.0 V8 դիզելով (435 ուժ եւ 900 Հմ) եւ Porsche Panamera E-Hybrid- 462 ձիաուժ հիբրիդային շարժիչով: