Lamborghini ընկերության Polo Storico ստորաբաժանումը, որը զբաղվում է ապրանքանիշի դասական մոդելների ռեստավրացիայով, ավարտել է Miura SVR–ի գոյություն ունեցող միակ նմուշի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։ Բացառիկ ավտոմեքենան նախկին սեփականատեր Հայնց Ստարբերի պատվերով կառուցվել է 1974 թվականին մրցարշավային P400 Jota մեքենայի յուրահատկություններին համապատասխան, փոխանցում է Motor–ը։
Lamborghini Miura SVR կուպեի ռեստավրացիան տեւել է 19 ամիս։ Այս ընթացքում ավտոմեքենան համապատասխանեցրել են օրիգինալ տեխնիկական փաստաթղթավորմանը։ Նկատելի փոփոխությունն է դարձել միայն չորսկետային անվտանգության ամրագոտիները, նոր նստատեղերը եւ անվտանգության շարժական հիմնակմախք՝ դրանք հաստատվել են նոր սեփականատիրոջ պահանջով։






























