Tesla-ն որոշել է լրացուցիչ վճար գանձել համացանցի ծառայությունների հասանելիության համար, որոնք կապված չեն անվտանգության հետ: Հուլիսի 1-ից հետո մեքենա պատվիրած հաճախորդների համար ցանցային ծառայությունների երկու փաթեթներ հասանելի կլինեն` ստանդարտ եւ պրեմիում: Նրանք կտարբերվեն հավելվածներով եւ մատչելի գործառույթներով, հայտնում է Motorrek-ը՝ հղում անելով Electrek-ին:

Համացանցին միանալու հիմնական տարբերակն անվճար հասանելի կլինի Tesla էլեկտրական մեքենաների բոլոր սեփականատերերի համար:

Վճարովի պրեմիում փաթեթը թույլ կտա նավիգացիայի ընդլայնված գործառույթներին, ինչպես նաեւ մեդիա ծառայություններին եւ համացանցի բրաուզերին հասանելիություն ունենալ: Համացանցին հնարավոր կլինի միանալ WiFi-ով կամ LTE-ով: Պրեմիում փաթեթը տարեկան 100 դոլար կարժենա: