Volvo XC40 քրոսովերը կդառնա շվեդական ապրանքանիշի առաջին ամբողջությամբ էլեկտրական մոդելը: Ամենագնացի շնորհանդեսը տեղի կունենա այն ժամանակ, երբ Polestar ապրանքանիշը կներկայացնի իր երկրորդ՝ միջին չափի «2» էլեկտրական մեքենան: Այս մասին հաղորդել է Volvo-ի դիզայներ Թոմաս Ինգենլատը, հաղորդում է Motor-ը:
Ինտեգլանտի խոսքով, էլեկտրական XC40-ից հետո շուկայում կհայտնվի հաջորդ սերնդի XC90 ամենագնացի BEV տարբերակը: Ընդ որում ընկերությունը մտադիր չէ էլեկտրական մեքենաների առանձին մասեր թողարկել, այլ մարտկոցային տարբերակներ կառաջարկի:




























