Դերասան, ռեժիսոր եւ մոսկովյան թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանը պատասխանելու է BBCrussian.com-ի ընթերցողների հարցերին:
Ջիգարխանյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ռեկորդային քանակությամբ ֆիլմերում նկարված դերասան: Վերջին ֆիլմը նրա մասնակցությամբ Ալեքսեյ Ուչիտելի «Երկրամաս» ֆիլմն է:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ.: 1996թ. հիմնել է սեփական թատրոնը՝ Մոսկվայի դրամատիկ թատրոնը:
Ջիգարխանյանը բնակվում է Մոսկվայում եւ Տեխասում, որտեղ տուն ունի Դալլասում:





























