Audi ընկերությունը ներկայացրել է 2019 մոդելային տարվա A4 սեդան եւ A4 Avant ունիվերսալ: Մեքենաները վերափոխվել են, ինչպես նաեւ լրացուցիչ սարքավորումներ են ստացել, հաղորդում է Autonews-ը:
Audi A4-ը վերափոխված տարբերակից կարելի է տարբերել այլ տեսք ունեցող բամպերից եւ նոր U տարրից:
Բացի այդ, մեքենան ունի այլ դիզայնի անիվային սկավառակներ՝ 16-ից մինչեւ 19 դյույմ տրամագծով, ինչպես նաեւ S line փաթեթ: Այն ներառում էր արծաթափայլ դեկորատիվ ներդիրներ, «լիցքավորված» RS-տարբերակից հետեւի սպոյլեր, նոր Turbo Blue երանգով թափք:





























