Volkswagen ավտոարտադրողը ուսումնասիրում է լեգենդար Beetle-ի հիման վրա էլեկտրական մեքենա ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է  Autocar-ը՝ հղում անելով Volkswagen-ի գլխավոր դիզայներ Կլաուս Բիշոֆին:

«Այսօր Beetle-ը շատ գրավիչ երկդուռ կուպե կամ կաբրիոլետ է», - նշել է Բիշոֆը:

 Սակայն նրա խոսքով, մեքենայի վաճառքը սահմանափակ է, քանի որ այն  շուկայում որոշակի հատված է զբաղեցնում:

Ըստ դիզայների, Beetle-ի էլեկտրական տարբերակը կբարձրացնի մոդելի գրավչությունը: Էլեկտրական մեքենան կունենա ավելի շատ տարածք, իսկ լեգենդար ձեւը կպահպանվի,  նշել է նա:

Բիշոֆը հավելել է, որ ընկերության ղեկավարությունը կարող է էլեկտրական մեքենա ստեղծելու մասին որոշում ընդունել ոչ շուտ, քան 2-3 տարի անց:

Ինչպես գրում է թերթը, 2011 թվականին վաճառքի հանված ներկայիս  Beetle-ը, 1997 թվականից՝ մեքենայի վերածնունդից հետո, մոդելի երկրորդ սերնդն է համարվում: