«Մարտի 1-ի» գործի բացահայտումը սկսել է նոր թափ է առնել. լրիվ նոր որակի քրեական գործ է սկսվել, որի հիմքում ամբողջական նոր բանաձեւում է, որը պաշտպանում է Սահմանադրությունը: «Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբ․քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀԱԿ-ի փոխնախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, մինչեւ հիմա գործի շրջանակներում եթե տեղի էին ունենում հարցաքննություններ, ապա տեղի էր ունենում սպանությունների բացահայտման, գույքի ոչնչացման, պետության վնաս հասցնելու ուղղություններով: Նոր որակի իմաստն այն է, որ այդ ամենը, ինչ տեղի է ունեցել՝ ընտրություների կեղծիքներ, մարդկանց ձերբակալություններ, մարդկանց խեղանդամ դրաձնել, տեղի են ունեցել իշխանությունը զավթելու համար: Անգամ 10 սպանությունները, բոլոր ոճրագործությունները միջոց են եղել իշխանությունը զավթելու համար»,-հայտարարեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ հիմա հույս է բացվել ամբողջական բացահայտելու «Մարտի 1-ի» գործը:
«ՀՔԾ-ի հայտարարության մեջ եւ պաշտպանության նախկին նախարարին վերաբերող հայտարարությունում ձեւակերպված է որպես սահմանադրական կարգի բռնի զավթում»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը:
Նա ներկայացրեց փաստահավաք խմբի հավաքած նյութերն ամփոփող գիրքը, նշելով, որ, եթե այս գործը բացահայտվեց, գոնե մի բան ակնհայտ կլինի՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել։ Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց հավաքագրած փաստերն ամբողջությամբ ուղարկել են Գլխավոր դատախազություն և պատրաստ են դրանց շարքը համալրել նոր նյութերով։ «Նրանք, ովքեր մեղադրում էին, դարձան մեղադրյալներ։ Այնպես որ ՀԱԿ-ի ընդունած բոլոր փաստաթղթերը պետք է գործի կոչվեն՝ արդարացնելով բոլոր այն մարդկանց, որոնք այս տարիներին հետապնդվել են»։
Նա նշեց, որ միջազգային կառույցներին ուղարկել են «Մարտի 1»-ի հիմնական հանցագործների անունները, որոնք իրականացրել են այս գործը եւ դիմել են, որ այդ մարդկանց Եվրոպա չթողնեն:
«Բոլոր դատավորների անուններն են, որոնք վճիռներ են արձակել անմեղ մարդկանց նկատմամբ, բոլոր դատախազների անունները, որոնք մեղադրանք են ներկայացրել: Վերաքննիչ դատարանի դատավորները, բոլոր քննիչները, ոստիկաններն են, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել արդար մարդկանց դեմ: Մեկ ոստիկանը 3 տեղ ցուցմունք է տվել, որ միաժամանակ նույն ժամին եղել է ասենք Օպերայում, հրապարակում եւ Մյասնիկյան արձանի մոտ:
Միայն կարդամ դատախազների անունները, որոնք պետք է դատվեն, որոնք իրականացրել են իշխանության հրահանգը՝ Աղվան Հովսեփյան, Արամ Ամիրղանյան, Արմեն Մելքոնյան, Աշոտ Նադոյան, Գրիշա Միքայելյան, Համլետ Հակոբյան եւ այլն: Այս ուղեցուցով ՀՔԾ-ն կարող է արագ իրականացնել այն, ինչ պետք է»,-ընդգծեց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ օրերս ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել, որով նշել է, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ եւ հայտարարվել է հետախուզում: Բացի այդ, որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:





























