Daimler AG ավտոարտադրողը Չինաստանի իշխանություններից հավանություն է ստացել Պեկինի փողոցներում ինքնակառավարվող մեքենաների փորձարկման համար: Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Գերմանական ավտոարտադրողը նշում է, որ նա առաջինն է միջազգային ավտոարտադրողներից, որը Պեկինում փորձարկման թույլտվություն է ստացել: Խոսքը 4-րդ աստիճանի անօդաչու Mercedes-Benz ավտոմեքենաների մասին է (գտնվելով նման մեքենայի ղեկին, վարորդը չի կառավարում այն ):
Daimler-ը հաղորդում է, որ ինտենսիվ քաղաքային երթեւեկությամբ փորձարկումները թույլ կտան «կատարելագործել տեխնոլոգիան»:
Թույլտվություն ստանալու համար, Daimler-ը Mercedes-Benz մեքենաները հագեցրել է Baidu Apollo-ից հատուկ տեխնիկական հավելվածներով եւ Պեկինում եւ Հեբեում փորձարկումներ է անցկացրել:





























