Toyota ընկերությունը ներկայացրել է վերածնված սպորտային Suprа ավտոմեքենայի մրցարշավային տարբերակը, հաղորդում է Autonews.ru-ն:
Ավտոմեքենան մշակվել է հատուկ NASCAR մրցավազքին մասնակցելու համար, իսկ դրա դիզայնը հիշեցնում է ավտոմեքենայի ճանապարհային տարբերակը, որը կներկայացվի ավելի ուշ: Ծրագրին մասնակցել է նաեւ ճապոնական ապրանքանիշի Toyota Racing (TRD) անվանումով բաժինը:
Ակնկալվում է, որ նորույթը կմասնակցի NASCAR-ի մրցավազքին 2019 թվականի մրցաշրջանում: Այս մրցումներում մեքենան փոխարինելու է Toyota Camry-ին: Սպորտային մեքենան համալրվել է 5.8 լիտրանոց V8 բենզինային շարժիչով:




























