Nissan ընկերությունը հոբելյանական GT-R50 սուպերքարի փոքր խմբաքանակի արտադրություն կգործարկի, որը մշակվել է Italdesign-ի հետ համատեղ՝ ի պատիվ հռչակավոր ճապոնական սպորտքարի եւ իտալական թափքային արհեստանոցի 50-ամյակի, փոխանցում է Autonews.ru-ն: 

Ավտոմեքենայի արժեքը կկազմի 1,05 մլն դոլար՝ գրեթե 6 անգամ ավելի սովորական Nissan GT-R Nismo-ի գնից:

Հատուկ սուպերքարը յուրահատուկ թափք ունի՝ ոսկե տարրերով, այլ ծածկոց՝ փոփոխված օդընդունիչներով, հետեւի նեղ պատուհան, ինչպես նաեւ փոփոխված հետին լուսարձակներ:

Nissan GT-R50-ն ունի զգալիորեն արդականացված 3,8-լիտրանոց V6 թվին-տուրբո շարժիչ, որը զարգացնում է 720 ձիաուժ հզորություն, 780 ՆՄ  պտույտի պահ: Սա 65 ձիաուժով եւ 87 Նմ-ով ավելի է սովորական GT-R-ից: