Հայտնի դիզայներ Ջորջո Արմանին, ով մոտավորապես մեկ տարի առաջ Դուբայում բացել էր իր առաջին նորաձեւության սրահը-հյուրանոցը՝ Armani Hotel բրենդով, կարող է երկրորդ նման նախագիծն իրականացնել Ռուսաստանում:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», իր Giorgio Armani S.p.A ընկերությունը մի քանի այլ ներդրողների հետ նախատեսում է դիզայներական երկրորդ նորաձեւության սրահ-հյուրանոցը բացել Ստավրոպոլի հանգստյան գոտում, որը կունենա 100 համար:

Ծախսերը կարող են գերազանցել 150 մլն դոլարը: Որպեսզի Արմանին կարողանա առաջիկա 8 տարում փոխհատուցել իր ծախսերը, Armani Hotel-ում մեկ օր մնալու համար գինը կկազմի 2 հազար դոլար:

Ստավրոպոլում կառուցվելիք հյուրանոցի տարածքը կկազմի 30 հազար քմ եւ կունան 100 համար: