Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ոչ իրական քաղաքականություն» հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարուհի Թինա Կանդելակիին խնդրել է ավելի համեստ հագնվել, որ «ամեն ինչ չերեվա, որովհետեւ դա շեղում է տղամարդկանց աշխատանքից»:
Կանդելակին պատասխանել է, որ Գրոզնիում փորձել է հետեւել արտաքին տեսքի ընդունված կանոններին: Երկրորդ հաղորդավար Անդրեյ Կոլեսնիկովն ավելացրել է, որ Թինան «արել է, ինչ կարող էր» եւ «չի կարելի նրանից անհնարինը պահանջել»:
Սակայն Չեչնիայի նախագահն ասել է, որ Կանդելակին բացարձակապես չի պահպանել ընդունված կանոնները եւ գրիգռիչ տեսք ունի, այդ պատճառով ինքը ստիպված է Կանդելակիի վրա չնայել, քանի որ նա գեղեցիկ է:
«Ես մուսուլման եմ: Ես կարող եմ իմ տանն իմ կանոնները թելադրել: Մարդիկ չեն հասկանում: Կա գրասենյակային հագուստ: Եթե կանայք կիսամերկ գան աշխատանքի, ապա տղամարդկանց մոտ չի ստացվի աշխատել: Օր ու գիշեր նրանց վրա կնայեն ու կմտածեն, թե ինչպես սալամ ալեյկում անեն, իսկ աշխատանքը կմնա տասներորդ տեղում: Եթե կինն աշխատանքի է եկել` պետք է փակ հագուստով լինի, որ ամեն ինչ չերեվա», - Կադիրովին մեջբերում է «Ուտրո»-ն:
Նա նաեւ անդաստիարակություն է որակել հասարակական վայրերում համբուրվելը: «Եթե համբուրվեն փողոցում եւ երեխա ունենան ամուսնությունից դուրս, մենք ոչ հայրենասիրություն կունենանք, ոչ էլ Ռուսաստան», - ասել է Կադիրովը:




























