Նոր սերնդի Audi RS6 սպորտային ունիվերսալը երկու տուրբիններով 4 լիտր տարողությամբ V8 բենզինային շարժիչ կունենա, հաղորդում է Autonews.ru-ն:

Այժմ նման շարժիչը տեղադրվում է Lamborghini Urus քրոսովերում: Շարժիչի հզորությունը կգերազանցի 600 ձիաուժը:

 Ավտոմեքենան կկառուցվի երկրորդ սերնդի MLB պլատֆորմի հիման վրա:

Նոր  Audi RS6-ը կունենա նաեւ ավտոմատ 8 աստիճան փոխանցման տուփ: Ակնկալվում է, որ մեքենան 3.6 վայրկյանում կկարողանա մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել: Առավելագույն արագությունը 310կմ/ժ է: Նորույթն իր նախորդից 80 կգ-ով ավելի թեթեւ կլինի:

Մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերին, Ֆրանկֆուրտում: Մոդելը կարտադրվի Գերմանիայի Նեկարզուլմ քաղաքի գործարանում: