Իմ ոստիկանապետ եղած ժամանակ Մարտի 1-ով գործ չի եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին հայտարարեց նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը։
«Նոր իշխանությունները Մարտի 1-ի կիզակետում եղել են, Մարտի 1-ից ինձանիզ ոչ պակաս ինֆորմացիայի են տիրապետում։ Կարծում եմ Մարտի 1-ը պիտի բացահայտվի»,–նշեց նա։
Նախկին ոստիկանապետը նշեց՝ Մարտի 1-ի օրերին մարզպետ է եղել եւ ընդհանրապես չի մասնակցել այդ դեպքերին։
Նա հավելեց, որ ոստիկանապետ եղած ժամանակ Մարտի 1-ով գործ չի եղել։
Ալիկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ երկրորդ նախագահը կապ չի ունեցել դրա հետ։





























