Ford ընկերությունը իր F-150 պիկապի Limited անվանումով նոր տարբերակն է ներկայացրել:
Ավտոմեքենան ստացել է 3.5 լիտր բենզինային V6 EcoBoost շարժիչ: Հզորությունը 450 ձիաուժ է, հաղորդում է Autonews.ru-ն:
Նույն շարժիչը տեղադրված է նաեւ Raptor-ում: Շարժիչը համատեղ աշխատում է 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ:
Բացի այդ, «լիցքավորված» պիկապը համալրված է սպորտային բամպերներով եւ նոր արտանետման համակարգով:
Վարորդին հասանելի են Harman աուդիոհամակարգը, ադապտիվ կրուիզ վերահսկողությունը, 360 աստիճան նկարահանման հնարավորություն ունեցող տեսախցիկը:
Բացի այդ, պիկապը հագեցած է Apple Carplay-ի եւ Android Auto-ի աջակցությամբ տեղեկատվա-ժամանցային համակարգով, «կույր» գոտիների վերահսկման գործառույթով, կայանման ժամանակ օգնության եւ բեռնափոխադրումների համակարգով:





























