GQ հայտնի պարբերականը հրապարակել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը, որը նա տվել է ֆոտոմոդել Նաոմի Քեմփբելլին` անցած տարի Սանկտ-Պետերբուրգում կայացած «վագրային» գագաթաժողովի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, Պուտինը ի թիվս այլոց հայտարարել է, թե լավ ֆիզիկական վիճակում է, «գրեթե ինչպես Քեմփբելլը», նաեւ խոսել է այն մասին, թե ում է համարում «կրուտոյ տղա»:

Վարչապետի խոսքով, ամենաուժեղ տղերքը, ում հանդիպել է, եղել են բայքերները, որոնց Պուտինին հաջողվել է տեսնել Ուկրաինայում: Վարչապետն ու ֆոտոմոդելը հիշել են ուսանողների էրոտիկ օրացույցի մասին, որը հայտնվել էր ինտերնետում Պուտինի ծննդյան օրվա առիթով. Վերջինս գովել է աղջիկներին խիզախության համար: