Tesla-ի բոլոր մոդելներն էլեկտրական սարքի աշխատանքի հատուկ ռեժիմ կունենան, որը թույլ կտա 48 եւ ավելի ժամերի ընթացքում կայանված մեքենայում անհրաժեշտ ջերմաստիճան, օդի շրջապտույտ ապահովել եւ սնուցել մուլտիմեդիայի համակարգը:
Ռեժիմը «Երեկույթ եւ քեմփինգ» (party & camper mode) կանվանեն: Այս մասին twitter-ում հաղորդել է ավտոարտադրող Իլոն Մասկը, հաղորդում է Motor-ը:
Քեմփինգի ռեժիմն արդեն հասանելի է Tesla Model S-ի համար եւ հայտնի բլոգեր Բյոր Նիլանդը պատմել է, թե ինչպես է այն աշխատում: Որպես կանոն, կայանված մեքենամ, որտեղ ակտիվացած չէ ռեժիմը, 30 րոպեի ընթացքում ապահովվում է կլիմայի վերահսկման համակարգի աշխատանքը:
Դրա ակտիվացման դեպքում, ջեռուցումը, օդափոխումը եւ օդի շրջապտույտը սրահում կաշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը մեքենայում է գտնվում:
Ի տարբերություն քեմփինգի ռեժիմի, էլեկտրական համակարգի նոր ալգորիթմը թույլ կտա ապահովել ոչ միայն օդափոխության, այլեւ աուդիո, ինչպես նաեւ լուսավորության համակարգի աշխատանքը:





























