Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ աշխատում է էլեկտրական մեքենաների համար նոր ծրագրային ապահովման վրա: Մասկը նշել է, որ ընկերությունը մեքենաներում տեսախաղեր կներդնի, հաղորդում է Life-ը:
Մասկի խոսքով, նրան արդեն կարելի է ուղարկել իր նախորդ աշխատանքները, որպեսզի հետագայում քննարկի նոր նախագծերը: Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ չի պաստրաստվում արդյոք Մասկը Tesla-ի համար Pokemon Go խաղը հարմարեցնել: Մասկը նշել է, որ նրան նման մի բան է պետք:
Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլին Մասկը խոստովանեց տեսախաղերի նկատմամբ իր սիրո մասին: Նրա խոսքով, հենց խաղերն են նրան օգնել հաջողության հասնել ձեռնարկատիրությունում եւ համակարգիչների նկատմամբ հետաքրքրություն առաջացրել:
Մասկի ամենասիրելի խաղերն են՝ Civilization, Warcraft, Bioshock եւ Kerbal Space Program-ը:





























