Autosport Designs բացառիկ ավտոմեքենաների ամերիկյան դիլերը վաճառքի է հանել Ferrari F50 սուպերքարի առաջին օրինակը: «99999» համարով շասսիով մեքենան օգտագործվել է որպես փորձարկման նախատիպ, իսկ 1995 թվականին ցուցադրվել է Ժնեւի եւ Տոկիոյի ավտոսրահում: F50-ը ընդհանուր անցել է  2253 կմ, հաղորդում է Motor-ը:

1994 թվականից սկսած վաճառքի հանված մեքենան փորձարկվում էր Ferrari- ի  փորձադաշտում:

1997 թվականին Ferrari F50#99999 ամբողջությամբ վերականգնվել էր նախնական վիճակով եւ պատրաստվել առաջին մասնավոր սեփականատիրոջը փոխանցելու համար: Այն դարձավ  բելգիացի կոլեկցիոներ եւ ավտոարշավորդ Ժակ Սվատերսը: Հետագայում մեքենան փոխեց երեք սեփականատերի եւ հաստատվեց ԱՄՆ-ում: