Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը երեկվանից՝ հունվարի 31-ից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պատճառը թոքերի հիվանդությունն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանը՝ հաստատելով այդ մասին «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունը։

Նա նշեց, որ փոխնախարարը գաղտնի թոքաբորբ է տարել, որի հետեւանքով նրա թոքերում ջուր է հավաքվել։ «Պարոն Քարամյանը պետք է անցնի բուժման 7 օրյա կուրս եւ ապաքինվելուց հետո կվերադառնա աշխատանքի»,-նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ ներկայումս Քրամյանը հիվանդանոցի սրտաթոքային բաժանմունքի բժիշկների վերահսկողության տակ է: