Փորձեր չեն արվել, կարծում եմ՝ ողջամիտ էլ չի լինի որեւէ մեկին նման փորձեր անել: Այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյոք զանգեր ստացել է, որով փորձ կարվի համաձայնության գալ Քոչարյանի գործով, այսպես արձագանքեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Ես նման մարդո՞ւ, ում հետ կարելի է գալ այդպիսի համաձայնության: Ոչ, փորձեր չեն արվել»,- ասաց նա:
ՀՔԾ պետը մեկ անգամ եւս պնդեց, որ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ կալանքի տակ մնալով՝ նա զգալիորեն նվազեցնում է քննությանը խոչընդոտելու հնարավորությունը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ իր հայտարարություններով միջամտում է դատարանների աշխատանքին, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Դատարանները անկախ են։ ՀՔԾ–ն դատավորների նշանակման, նրանց աշխատանքից ազատելու, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ներգրավված չէ, օբյեկտիվորեն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ դատավորների վրա»։





























