Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ստացել է Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա: Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, թե Լուժկովը Մեծ Բրիտանիայում կեցության իրավունք է ստացել` ընտանիքի հետ վերամիավորվելու համար: Անգլիայում արդեն բնակվում են Ելենա Բատուրինան եւ երկու դուստրերը:

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է հաստատել կամ հերքել տեղեկությունը:

2011թ. հունվարին Լուժկովը կեցության իրավունքի համար դիմել էր Լատվիային: Լուժկովը մեծ ներդրում էր արել Rietumu բանկում եւ անշարժ գույք էր գնել Յուրմալայում: Սակայն Լատվիայի ՆԳՆ նախարար Լինդա Մուրնիեցեն արգելել էր Լուժկովի մուտքը Լատվիա: Նախարարի կարծիքով, Լատվիայի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի պատճառով Լուժկովն արժանի չէ Լատվիայի մուտքի իրավունքի: