Գերմանական Brabus ստուդիան պատրաստել է Mercedes-Benz G-Class ամենագնացի նոր սերնդի  առաջին բարելավված տարբերակը: Թյունինգը նախատեսված է G500 տարբերակի համար, հաղորդում է Motor-ը:

Ստանդարտ G-Class-ը հագեցված է չորս լիտրանոց ութ մխոցանի 422 ձիաուժ հզորությամբ շարժիչով (610 Հմ) եւ 9-աստիճան «ավտոմատով»: Զրոյից մինչեւ «հարյուրի» նման մեքենան արագանում է 5.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 210 կիլոմետր է:

 «Բրաբուսի» բարելավումից հետո շարժիչը 500 ձիաուժ է արտադրելու: Ժամում հարյուր կիլոմետր արագության հասնելու ժամանակը կկրճատվի մինչեւ 5,7 վայրկյան: Առավելագույնը կմնա նույնը: