ԱՄՆ–ի Սիեթլ Տակոմա օդանավակայանից բոլոր չվերթները կասեցվել են այն բանից հետո, երբ ուղեւորատար ինքնաթիռը մեկնել է առանց կարգավարների թույլտվության, փոխանցում է BBC–ի ռուսական ծառայությունը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը ավելի ուշ ընկել է ծովը։ Օդաչուի ինքնությունն ու նրա հետագա ճակատագիրը հայտնի չեն։

Հաղորդվում է, որ ամերիկյան կործանիչներն օդ են բարձրացել ինքնաթիռի թռիչքից հետո։ Q400 տեսակի ինքնաթիռը պատկանել է Horizon Air ընկերությանը։