Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,29 դոլարի:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 66,72 դոլար: