Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, իսկ ապօրինի հարստացման մեղադրանքն ավելի հեշտ կլիներ ապացուցել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Պապյանի խոսքով՝ հայտարարությունները, թե Քոչարյանն անձեռնմխելիություն ունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նա, ինչպես երկրի մնացյալ քաղաքացիները, իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում: Ընդ որում, ինչպես կարծում է փորձագետը, կարեւոր է, որ այս դատավարությունն արդար լինի: «Ես համոզված եմ, որ դատարանն ինչպիսի որոշում էլ ընդունի, հանրության զգալի մասը դրան չի համաձայնի»,- ասաց Պապյանը՝ նշելով, սակայն, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից ոչ մի ճնշում կամ միջամտություն չի եղել, այլապես նախկին նախագահին չէին ազատի:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով:





























