«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը վատացել է եւ նա այսօր տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ հրահանգել է մյուս ամբաստանյալներին ևս դատարան չտեղափոխել, քանի որ նիստը պետք է հետաձգվի:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը քննում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի առանձնացված մասով գործը: